Արցախի փողոցի լապտերները ևս փոխարինվել են LED լուսատուներով. Տիգրան Մեծի պողոտայում ևս կլինի փոփոխություն
Մայրաքաղաքում շարունակվում է արտաքին լուսավորության համակարգի արդիականացումը: Այս մասին նշվել է այսօր՝ նոյեմբերի 27-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:
Արցախի փողոցի լապտերները ևս փոխարինվել են էներգախնայող LED լուսատուներով: Գործընթացը կշարունակվի Տիգրան Մեծի պողոտայում: