Ինձ այս օրերին շատերն են հարցնում, թե ինչպես է Մալյանը վերաբերվում իր անձի նկատմամբ քաղաքական հալածանքներին. պաշտպանն ի պատասխան լուսանկար է հրապարակել
ՎԵՏՕ շարժման նախաձեռնող Նարեկ Մալյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել այն պահից, երբ դատավորը հայտարարել է Մալյանի կալանքը ևս երեք ամսով երկարաձգելու մասին:
Աթանեսյանը հրապարակած լուսանկարին կից գրել է.
«Լուսանկարում Մալյանը լեզու է հանում այն պահին, երբ դատավոր Սուսաննա Գզոգյանը հայտարարում է նրա կալանքը ևս երեք ամսով երկարացնելու որոշումը:
Ամբողջ դահլիճը արդարության հույսով լարված նայում է դատավորի ուղղությամբ, իսկ իմ ընկեր Մալյանը լեզու է հանում:
Ինձ այս օրերին շատերն են հարցնում թե ինչպես է Մալյանը վերաբերվում իր անձի նկատմամբ քաղաքական հալածանքներին, զրկանքներին, ապօրինի բանտարկությանը.
Ահա այսպես՝ Մալյանավարի ցինիկությամբ ծաղրում է իրեն ապօրինի բանտարկողներին:
Վաղը՝ նոյեմբերի 28-ին ժամը 14:00-ին վերաքննիչ դատարանում Մալյանի դատական նիստն է հայտնի «Չաուշեսկուների» գործով»: