Ռուս-վրացական սահմանին 2100 մեքենա է սպասում
Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով փակ է Ռուսաստան-Վրաստան ճանապարհը: Այս մասին հայտնում է Հյուսիսային Օսիայի Ճանապարհային երթևեկության վերահսկման կենտրոնը։
Նշվում է, որ այս պահին ռուսական սահմանային «Վերին Լարս» անցակետում 2100 ավտոմեքենա է սպասում Վրաստան մուտք գործելուն։
Նշենք, որ Վրաստանում եղանակային պայմանների վատթարացման պատճառով նոյեմբերի 24-ին՝ ժամը 17:20-ից, Ռուսաստանից Վերին Լարսով ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Հիշեցնենք, որ «Վերին Լարս»-ը միակ ցամաքային ճանապարհն է, որը Հայաստանը Վրաստանի միջոցով կապում է Ռուսաստանի հետ։