Այսօր Բաքվում կկայանա Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ՊՆ ղեկավարների հանդիպումը
Այսօր Բաքվում կկայանա Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների եռակողմ հանիդպումը։ Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ կողմերը կքննարկեն տարածաշրջանային անվտանգության, պաշտպանական համագործակցության ոլորտները և ապագայի ծրագրերը։
Նշվում է, որ անդիպմանը կմասնակցեն Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովը, Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը և Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն։
Վերջին անգամ երեք երկրի պաշտպանության նախարարները հանդիպել են Թուրքիայում՝ Կարսում՝ այս տարվա փետրվարին։