«Սուրմալու» առևտրի կենտրոնի մոտ մետրոյի կայարան է կառուցվելու
«Սուրմալու» առևտրի կենտրոնի հարակից տարածքում մետրոյի նոր կայարանի կառուցման նպատակով նախագծանախահաշվային փաստաթղթերը ձեռք բերելու հայտը պատրաստ ենք ներկայացնել մրցույթի: Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Ավինյանին մասնավորապես զեկուցվեց․ «2023թ․-ին ֆինանսական միջոցներ չունենք հատկացված: Կարող ենք առանց ֆինանսական միջոցների ներկայացնել մրցույթի, ապա 2024թ․-ին նոր ֆինանսավորման հարցը լուծել»։