Վաղը լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԵրբ մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունը հասնում է անգամ պատմական հիշողության ծաղրման ու պատմության վերաշարադրման մակարդակի. Արմինե ՏիգրանյանՀայաստանը ի՞նչ շանս ունի ամերիկյան շուկայում. վերլուծաբանԹուրքիան այս տարի դեպի Հայաստան արտահանել է մոտ 1,336 միլիարդ դոլարի ապրանքՉարենցի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՍևանի մակարդակն իջել էԱլկոհոլային կեղծ խմիչք պատրաստելու և իրացնելու դեպք է բացահայտվելՆԱՏՕ-ի կործանիչներն առաջին անգամ խոցել են Լիտվայի տարածքում գտնվող անօդաչու թռչող սարքըՀՀ պահեստազորի սպաների միությունը բաց նամակով դիմել է ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանին
Արցախում հայկական ժառանգությունը ենթարկվում է նպատակաուղղված nչնչաgման, յnւրաgման և դրա հայկական ինքնnւթյան ջնջմшն
Մենք պայքարելու ենք ընտրությունների միջոցով ժողովրդավարական ինստիտուտների կայացման համար. ԹանդիլյանՀայաստանի բասկետբոլի հավաքականի անդամը հանդես կգա ամերիկյան թիմումՀայտնի է, թե ինչ են քննարկել Ֆիդանն ու Բայրամովը ԲաքվումԽաչիկ գյուղում սեպտեմբերի 19-ին անցկացվելու է Գաթայի փառատոնը ՍԱՏՄ-ն վերացրել է «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ի արտադրատեսակի կասեցումըԿառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. ԱԺ-ն ընդունեց նախագիծըԵրևանի երթևեկության խնդիրը պետք է լուծել քաղաքային ենթակառուցվածքները զարգացնելով, ոչ թե քաղաքացիների տեղաշարժը սահմանափակելով. Գառնիկ ԴանիելյանԿասեցվել է «Ջի Էս Կոկտեյլ» ընկերությանը պատկանող ալկոհոլային կոկտեյլների արտադրամասի արտադրական գործունեությունըԱրարատն ու Վեդին, Վանաձորն ու Փամբակը միավորվեցին. ԱԺ-ն ընդունեց օրինագիծըԿինն ահազանգել է, որ «Սուրբ Սարգիս» եկեղեցուն հարող գետնանցումի մոտ անհայտ անձը բացահայտ հափշտակել է իր պայուսակը․ 2 անձ ձերբակալվել է
Թուրքիայում նշել են, որ Կարս-Գյումրի երկաթուղին կբացվի Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարությունների համատեղ որոշումից հետո
Հանցավոր ծագում ունեցող 75 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե․ ՔԿ
ՀՀՇ-ի ծլերից ծնվեց մեկը, ով ոչնչով իր խոսույթով չի տարբերվում թnւրքերից․ Արթուր Խաչատրյանը՝ Արման Եղոյանին (տեսանյութ)
Հայաստանում «Խվատայկաների» և որոշ շահումով խաղերի կազմակերպումը ենթակա է պարտադիր լիցենզավորման. ՊԵԿՀՀ և ՉԺՀ պաշտպանության նախարարները քննարկել են պաշտպանության բնագավառում երկու երկրների համագործակցությանը և դրա զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր (տեսանյութ)
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի. Վճռաբեկը մերժել է դատախազության բողոքը
Ընդդիմության համար ԱԺ-ն քաղաքական մանկապարտեզ է, մանդատը՝ բարձր ամբիոնից շոու սարքելու լիցենզիա
Իջևան համայնքին է վերադարձվել Ենոքավան բնակավայրի վարչական շենքում գտնվող՝ 89.1 քմ մակերեսով 2 տարածք. Գլխավոր դատախազություն
Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը․ Արման Եղոյանը՝ ինքնատիրապետումը կորցրած գոռգռում է ԱԺ-ում․ լարված իրավիճակ (տեսանյութ)
Մեղրի-Երևան ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաԲյուրեղավանում կասեցվել է լավաշի արտադրամասի գործունեությունը
ԵՄ-ի՝ Հայաստանին տված խոստումները պատրանքային են դարձել. Գալուզին
Մենք շատ բան գիտենք, նաև գիտենք, որ Գլխավոր դատախազի տեղակալը կուսակցության վարչության նիստին մասնակցելու իրավունք չունի․ Ղազարյանը՝ Գալյանին (տեսանյութ)Ինչ պետք է՝ արել ենք. Արարատ Միրզոյանը՝ Գանձասարի մասինԱրա Զոհրաբյանը նշանակվել է ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր
Քաղաքացին դիմել է ոստիկանություն և հայտնել, որ Հովիկ Աբրահամյանն ասել է իրեն՝ «շաքարավազի գործով մի զբաղվիր, դա 30 տարուց ավելի Սամվել Ալեքսանյանի բիզնեսն է, ծանր խնդիրներ կունենաս»
«Տիկի՛ն Բաղդասարյան, չհասկացա՝ ինչո՞ւ այդպես ջղաձգվեցիք». Ռուբեն ՄխիթարյանՈւկրաինան հարվածել է Սիզրանի նավթավերամշակման գործարանին և Տագանրոգում գտնվող Ozon-ի պահեստինԼոռիում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄԻշխանությանը բանակը, զինծառայողները միայն պետք են քարոզարշավների համար և շարքի առաջ կանգնելու կադրեր ստանալու համար. Տիգրան ԱբրահամյանԵվրախորհրդարանում չեն բացառել, որ ԵՄ-ն Հայաստանից կարող է պահանջել Ռուսաստանի դեմ միջոցներ ձեռնարկելՍևանի նախկին համայնքապետը համայնքին պատկանող գույքը վաճառել է շուկայականից ցածր գնով․ ՔԿՎարորդը կայանել է իր ավտոմեքենան, իջնելիս «Opel Astra»-ն վրաերթի է ենթարկել նրան, բախվել բետոնե պատնեշին և կողաշրջված հայտնվել ջրատարում
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները ծրագրում են հանդիպել այս ամիս Նյու Յորքում
Ապամոնտաժվել է Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող՝ Ռուբեն Հայրապետյանի առանձնատան պարիսպը (տեսանյութ)Ասում են՝ Փաշինյանի արձանը ոսկուց չէ. չարժի՞ Փաշինյանի ոսկեձույլ արձանները տեղադրվեն. էդ մարդն էդքան բան է արել. Էդգար Ղազարյանը հեգնեցԸնդդիմադիր պատգամավորները դիմել են ՍԴ՝ վիճարկելով իշխող ուժի կողմից ընդունված նոր կարգավորումը«Էդգար Ղազարյանը ԱԺ-ի համար դարձել է պրոբլեմ, պետք է լուծենք այս հարցը»․ ՔՊ-ականը դժգոհ է (տեսանյութ)«Հակոբիցս հետո ուժ տվողը թոռնիկներս դարձան». Հակոբ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մատաղիսում
ՌԴ-ն ՀՀ-ից Գյումրիի ռազմակայանը դուրս բերելու դիմում չի ստացել. Գալուզին
Քաղաքականություն

Հայաստանի պարագայում իրավիճակն էլ ավելի աղետալի է լինելու․ Արմեն Աշոտյանի հարցազրույցը ՔԿՀ-ից

«Նուբարաշեն» ՔԿՀ–ից NEWS.am–ի հարցերին է պատասխանել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Հայաստանի իշխանությունը, հրաժարվելով ռուսական հարթակներում հանդիպման առաջարկներից, ՀԱՊԿ-ի նիստերին մասնակցելուց, միաժամանակ հայտարարում է, թե ՀԱՊԿ-ից դուրս գալու մտադրություն չունի։ Դրան զուգահեռ վստահեցնում է, որ արտաքին քաղաքական վեկտորը չի փոխում, բայց գնում է այն հարթակներ, որոնք իր համար վստահելի են։ Ինչո՞ւ է այդ դեպքում Հայաստանը դեռ ՀԱՊԿ-ում, եթե եւ այդ հարթակը բոյկոտում է, եւ չի վստահում։

Նախ հարկ է հիշեցնել, որ գործող վարչախումբը վերջին ամիսներին բոյկոտել է ոչ միայն ՀԱՊԿ ձևաչափով անցկացված հանդիպումները, այլ նաև ԵԱՏՄ և ԱՊՀ ձևաչափերով վերջին հանդիպումները: Այսինքն՝ բոլոր այն կազմակերպությունները, որտեղ Ռուսաստանը առաջնային դերակատարում ունի: Գործ ունենք ՝ «ՀԱՊԿ, քեզ եմ ասում, ՌԴ՝ դու լսիր» պրիմիտիվ շուստրիության հետ: Փաշինյանը Հայաստանը դե-ֆակտո հանում է ՀԱՊԿ-ից, անկախ նրանից, թե դե-յուրե մնալու հայտարարություններ են հնչում: Հաշվարկը շատ պարզ է, հունից հանել ՌԴ-ին, այսպես ասած տակից խաղեր տալով և դրդելով նրան ավելի կոշտ արձագանքների: Մոսկվայում այս խաղը բացահայտել են հեշտությամբ և տվյալ պրիմիտիվ խայծը կուլ չեն տվել:

Հայաստանի իշխանություններն արտաքին քաղաքականությանը վերաբերող բոլոր քննադատություններին ունեն մեկ պատասխան․ Հայաստանն ամեն ինչ անում է իր անվտանգությունը երաշխավորող գործընկերներ եւ երաշխիքներ ձեռք բերելու համար։ Որտե՞ղ, ի վերջո, Հայաստանը կարող է իրական գործընկերներ ձեռք բերել, որոնք հնարավոր պատերազմի դեպքում կարող են գործուն քայլեր ձեռնարկել։

Հայաստանը ոչ մի տեղ այդպիսի գործընկերներ ձեռք բերել չի կարող, քանի դեռ ղեկավարվում է այնպիսի իշխանությունների կողմից, որոնց կոպտագույն սխալների, անվստահության, «գցելու» ֆենոմենալ ունակությունների, պատերազմ բերելու և տանուլ տալու հակումների մասին գիտեն ոչ միայն գերտերությունները: Եթե Նիկոլական Հայաստանը ինքն իր անվտանգությունը պաշտպանել չի ցանկանում, ապա ոչ մի այլ դերակատար այդ առաքելությունը չի իրականացնելու: Մնացածը՝ գեոպոլիտիկ ավանտյուրիզմ է: Եթե Փաշինյանը հետևողականորեն արհամարհում է ոչ միայն հայ ժողովրդի պատմությունը, այլև իր իսկ ճակատագրական սխալները, որոնք բերեցին այսօրվա աղետի, ապա դրանք այլևս սխալներ չեն, այլ գիտակցված կործանարար քաղաքականություն:

Արեւմտյան հարթակն էլ Ադրբեջանն է բոյկոտում ու առաջարկում Հայաստանին ուղիղ երկխոսել եւ խաղաղության գործընթացը քննարկել երկու երկրների սահմանին։ Նախ ինչու՞ է այս պահին Ադրբեջանն ուղիղ երկխոսելու առաջարկն օրակարգ բերում, ո՞ր հարցերի լուծումն է հիմա նրա համար առաջնային եւ ի՞նչ կոնկրետ ակնկալիքներ ունի ռուսական հարթակներից։

Ադրբեջանը շատ ավելի խորամանկ քաղաքականություն է վարում, ինչը դժվար չէ Նիկոլի վուլգար պրիմիտիզմի ֆոնին: Ռեվերանսները Մոսկվայի ուղղությամբ Նիկոլի սրացած ատլանտիզմը էլ ավելի ընդգծելու, Հայաստանի դեմ օգտագործելու, ՌԴ նախագահին սիրաշահելու նպատակ ունեն, ինչի արդյունքում Հայաստան-ՌԴ առանց այդ էլ սրված հարաբերություններին կարող է հասցվել անգամ մահացու հարված: Ադրբեջանի համար առաջնային է, օգտվելով Փաշինյանի շարունակվող պաշտոնավարումից և Հայաստանի պերմանենտ սխալներից, մեկընդմիշտ լուծել Հայաստանի հարցը: Փաշինյանի բանակցային դիրքերը և հմտությունները միայն հոռետեսություն են ներշնչում, իսկ երկկողմ բանակցությունները, առանց միջազգային միջնորդների, չեն ունենալու անգամ ֆորմալ երաշխիքներ և վերածվելու են գեոպոլիտիկ խարազմենթի:

Վերջին շրջանում սրվել են Վաշինգտոն-Բաքու հարաբերությունները։ Այս համատեքստում ուշագրավ է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Օ՛ Բրայենի այն հայտարարությունը, որ եթե միջանցք բացելու համար ուժ կիրառվի, կոշտ արձագանք կլինի Արեւմուտքի կողմից, եւ որ ցանկացած միջանցք պետք է ստեղծվի միայն Հայաստանի համաձայնությամբ։  Ի՞նչ ուղերձ է սրանով տալիս ԱՄՆ-ն Ադրբեջանին եւ հարաբերությունների այս սրումը որքանո՞վ է լուրջ։

Վաշինգտոն-Բաքու հարաբերությունների իրական սրմանը չեմ հավատում: Առհասարակ, Արևմուտքի կոշտացած հայտարարությունները Ադրբեջանի հասցեին իրական անվտանգային երաշխիքներ ոչ պարունակում են, ոչ էլ՝ ստեղծում: Դրանք ընդամենը մի կողմից ծառայում են Հայաստանի գեոպոլիտիկ շրջադարձի համար բարենպաստ քարոզչական ֆոն ստեղծելուն, մյուս կողմից՝ Արևմուտքի նյարդային ռեակցիան են Ադրբեջանի կամակոր մաքսիմալիզմին, որը խանգարում է առանց Ռուսաստանի հայ-ադրբեջանական գործարքը ավարտին հասցնել: Կարճ ասած՝ Ալիևը ուզում է ստանալ առավելագույնը, իսկ Փաշինյանը տանուլ է տալիս անգամ նվազագույնը: Արևմուտքին ձեռնտու են անգամ երկկողմ բանակցությունները, որովհետև Փաշինյանը երաշխավորել է Ռուսաստանի դուրս բերումը:

Այս պահին տարածաշրջանի բոլոր երկրները Հայաստանին կոչ են անում խնդիրները լուծել տարածաշրջանի երկրների հետ եւ այստեղ չբերել արեւմտյան ուժերին։ Մինչդեռ Հայաստանը շարունակում է մեծացնել ԵՄ դիտորդների թիվը, որոնք անգամ  Ադրբեջանի սադրանքները չեն կարող կանխել։ Ինչո՞վ է հղի Հայաստանի այս մոտեցումը եւ նոր ռազմական գործողության հավանականությունը որքա՞ն  է։

Թե Ռուսաստանը, թե ԱՄՆ-ն, թե Ֆրանսիան միշտ են ունեցել սեփական շահերից բխող պատկերացումներ Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում, սակայն ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում այդ մոտեցումները ստվերվում էին, միաձուլվում և հանգեցնում միասնական առաջարկների: Փաշինյանի ֆունդամենտալ և կանխամտածված սխալը Արցախյան հարցը ուկրաինական պատերազմի պատրվակով գեոպոլիտիկ աճուրդի հանելն էր:

Որքան էլ ՌԴ-Արևմուտք հարաբերությունները լարված են, կյանքը ցույց տվեց, որ կարևորագույն հարցերի շուրջ նրանք շարունակում են շփվել, նույն Արցախյան հարցով ս. թ. սեպտեմբերին կայացած Ստամբուլյան հանդիպումը վկա: Հետևաբար, պետք էր ոչ թե շտապել և գեոպոլիտիկ կռիվը ներմուծել մեզ մոտ, ինչպես վարվեց Փաշինյանը, այլ արհեստականորեն չարագացնել «խաղաղության» օրակարգը, կենտրոնանալով անվտանգային և դիվանագիտական կորուստները համալրելու վրա: Փոխարենը ՀՀ իշխանությունները շարունակաբար պղտորում են ջրերը, ուստի զարմանալի չէ, որ նման դեպքում առաջանում է ձուկ բռնելու ցանկություն ունեցողների հերթ՝ ԵՄ, ԱՄՆ, Ռուսաստան և այլն:

Ի դեպ, հիշեցնեմ, որ Փաշինյանն էլ էր խոսում «ռեգիոնալիզացիայի» մասին, պարզապես իր պատկերացումներում Հարավային Կովկաս = Թուրքիա բանաձևն է: Ռուսաստանին նա ընդհանրապես չի դիտարկում տարածաշրջանի մաս, իսկ Իրանին՝ այնքանով որքանով: Իսկ աշխարհագրությանը խաբել չես կարող, թե չէ այն սկզբից անիծում է, իսկ հետո՝ վրեժխնդիր լինում: Մեր տարածաշրջանն այնպիսին է, որ ռազմական գործողությունների հավանականությունը միշտ էլ կա:

Խնդիրը այլ է. Փաշինյանի «շնորհիվ» այդ հավանականությունը կտրուկ մեծանում է, իսկ Հայաստանի նոր անհաջողությունները դառնում գրեթե անխուսափելի: Որոշ վերլուծաբաններ կարծում են, որ Հայաստանը կգնա «սիրիացման», «ուկրաինացման» կամ «պաղեստինացման» սցենարով: Որքան էլ արյունալի և ողբերգական են այդ սցենարները, սակայն, Հայաստանի պարագայում իրավիճակը էլ ավելի աղետալի է լինելու, քանզի Հայաստանը չունի ոչ Սիրիայի նման վճռական առաջնորդություն, ոչ էլ Ուկրաինայի նման ռազմավարական խորություն և ռեսուրսներ, ոչ Պաղեստինի նման պասիոնար և մարտնչող ժողովուրդ: