Կիևի վրա մեծ թվով անօդաչուներ են հարձակվել․ էլեկտրաէներգիայի խափանումներ են սկսել
Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել: Այդ մասին հայտնում է «Общественное» հեռուստաընկերությունը։
Ուկրաինայի մայրաքաղաքում օդային տագնապ է հայտարարվել, գործում են հակաօդային պաշտպանության համակարգեր։ Լրագրողները պնդում են, որ Կիևի շրջանի օդային տարածքում մեծ թվով անօդաչու սարքեր են հայտնաբերվել՝ տարբեր ուղղություններից դեպի Կիև շարժվող։ Հաղորդվել է նաև Կիևի վրա հրթիռային հարձակման սպառնալիքի մասին։
Ավելի ուշ ուկրաինական լրատվամիջոցները հայտնել են, որ Կիևում էլեկտրաէներգիայի անջատումներ են սկսվել։ Ենթադրաբար վնասվել է էլեկտրահաղորդման գիծը, որի վրա ընկել են անօդաչու թռչող սարքերի բեկորներ։