Կոռուպցիոն համակարգը շատ արդյունավետ կառավարման համակարգ է՝ այն առումով, թե ինչ նպատակի է ծառայում․ Խաչատուրյան (տեսանյութ)
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը «Հայաստանի մարտահրավերները. Կառավարման արդյունավետություն» խորագրով դասախոսություն է կարդացել Եվրոպական խորհրդի քաղաքական դասընթացների Երևանյան դպրոցի մասնակիցների համար:
Դասախոսության ընթացքում նախագահն անդրադարձել է հայաստանյան պետական կառավարման համակարգի ձևավորման դրվագներին, առանձնացրել նախկին և ներկա մարտահրավերներն ու անդրադարձել դրանց հաղթահարման ուղիներին:
Դասախոսության ավարտին նախագահ Վահագն Խաչատուրյանն անմիջական մթնոլորտում պատասխանել է դասընթացի մասնակիցների հարցերին: