Չինաստանը լայնամասշտաբ զորավարություններ է սկսում
Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակն այսօր զորավարժություններ կսկսի Չինաստանի և Մյանմարի սահմանի չինական կողմում։ Այս մասին հայտնել է PLA-ի Հարավային մարտական հրամանատարական գոտու ներկայացուցիչ Թիան Ջունլին։
«Համաձայն ամենամյա զորավարժությունների ծրագրի՝ PLA Հարավային մարտական հրամանատարական գոտին կազմակերպել է բանակային ստորաբաժանումներ՝ նոյեմբերի 25-ից Չինաստանի և Մյանմարի սահմանի չինական կողմում զորավարժություններ անցկացնելու համար»,-ասվում է հաղորդագրությունում։
Նշվում է, որ զորավարժությունների նպատակն է ստուգել զորամասերի շարժունակությունը, սահմանային վերահսկողությունը և կրակային ուժը։
Թիան Ջունլին ընդգծել է, որ PLA Հարավային մարտական հրամանատարական գոտու զորքերը միշտ պատրաստ են վճռականորեն պաշտպանել ազգային ինքնիշխանությունը, սահմանների կայունությունը և մարդկանց կյանքի ու ունեցվածքի անվտանգությունը։