Իրանը պատրաստվում է «Սու-30» ռուսական ինքնաթիռներ ձեռք բերել
Երեկ Իրանի պաշտպանության նախարար գեներալ Հուսեին Դեհգանը հայտարարել է, որ Իրանը մոտ է ռուսական «Սու-30» ինքնաթիռներ ձեռք բերելու համաձայնության կայացմանը, ինչի մասին տեղեկացնում է oxu.az կայքը:
Երեկ իրանական (TV2 IRIB) հեռուստաալիքի եթերում Իրանի պաշտպանության նախարար գեներալ Հուսեին Դեհգանը հայտարարել է, որ Իրանը չինական «J-10» կործանիչներ գնելու մտադրություն չունի:
Նախարարն ավելացրել է, որ Իրանը պատրաստվում է ձեռք բերել ռուսական «Սու 30» կործանիչներ: Ըստ նախարարի` բացի կործանիչների գնումից Իրանը մտադրություն ունի ռուսական կողմի հետ պայմանագիր կնքել և ռազմական ինքնաթիռներ արտադրել սեփական տարածքում:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի թիվ 2231 որոշման համաձայն, Իրանը մինչ 2020 թվականի հոկտեմբերի 18-ը առանց ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի թույլտվության իրավունք չունի տանկեր, ինքնաթիռներ, ուղղաթիռներ և 100 մմ տրամաչափից ավելի մեծ զինատեսակներ ձեռք բերել: