Ռուսական ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել
Երեկ Դոմինիկյան Հանրապետությունից Մոսկվա թռչող ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել, ինչի մասին տեղեկացնում է APA գործակալությունը` հղում անելով Ռիա Նովոստիին:
Դոմինիկյան Հանրապետությունից Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայն ուղևորվող բոյինգ 777-2000 ինքնաթիռը թռիչքից րոպեներ անց վթարային վայրէջք է կատարել: Թռիչքից հետո ինքնաթիռում տեխնիկական խնդիրներ են առաջացել: Վթարային վայրէջքի ժամանակ ինքնաթիռի առջևի մասը վնասվել է: Զոհերի մասին լուր չկա, սակայն հաղորդվում է 20 վիրավորի մասին:
Ինքնաթիռի 351 ուղևորները և անձնակազմի 20 անդամները տարհանվել են: