Պեսկովը «վերածվել» է Իլոն Մասկի
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մայրաքաղաքի Առևտրի համաշխարհային կենտրոնում՝ «Ճամփորդություն արհեստական ինտելեկտի աշխարհ» (AI Journey) համաժողովի մեկնարկից առաջ որոշ ժամանակով «վերածվեց» ամերիկացի գործարար Իլոն Մասկի։ Այս մասին հայտնում է «Известия».թերթը։
Հրատարակության համաձայն՝ Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը նոր տեխնոլոգիան փորձարկել է Sber AI ստենդում։ Նրա օգնությամբ մարդը կարող է ցանկացած դեմքի կերպար փոխանցել իր դեմքին։ Նեյրոնային ցանցի կողմից վերակառուցված պատկերը շատ իրատեսական տեսք ուներ, իսկ իրական պատկերի և վերադրված շրջանակների միջև անցումները գրեթե անտեսանելի էին:
«Սա Մասկն է, Մասկը»,- ժպտալով ասել է Պեսկովը՝ նայելով էկրանին: