Իսրայելական բանակը հայտարարել է, որ թույլ չի տա Գազայի բնակիչներին վերադառնալ հյուսիս
Իսրայելը թույլ չի տա Գազայի հատվածի բնակիչներին վերադառնալ անկլավի հարավից հյուսիս։ Այս մասին հայտարարել է իսրայելական բանակի (IDF) խոսնակ Ավիչայ Ադրայը Sky News Arabia-ի եթերում։
«Իսրայելը հստակ ուղերձներ է հղել։ Մենք թույլ չենք տա Գազայի հատվածի հարավային շրջաններից շարժվել դեպի հյուսիս... Մեր ուժերը կենտրոնացած են համաձայնեցված գծերի վրա: Գազայի հատվածի հյուսիսը մնում է պատերազմական գոտի»,- ասել է նա:
Ավելի վաղ «Ալ Ջազիրա»-ի թղթակիցը հայտնել էր, որ զինադադարի սկսվելուց հետո Իսրայելի պաշտպանության բանակը կրակ է բացել այն մարդկանց վրա, ովքեր փորձում էին վերադառնալ անկլավի հյուսիս, յոթ մարդ վիրավորվել է: