Իսրայելում հայտարարված զինադադարի ֆոնին օդային հարվածների ազդանշաններ են լսվել
Իսրայելի բանակը երկրի հարավում ավիահարվածի մասին ահազանգ է հայտարարել: Օդային ռմբակոծության ազդանշաններ են հնչել երկրի հարավում գտնվող Էյլաթում։
Իսրայելի հարավային Էյլաթ քաղաքում հայտարարված զինադադարի ֆոնին հնչում են օդային հարվածների ազդանշաններ։
Ուրբաթ առավոտյան տեղական ժամանակով ժամը 7։00-ին ուժի մեջ է մտել իսրայելական բանակի և Գազայի հատվածը կառավարող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև քառօրյա զինադադարը։