«Մի «պրապուսկատ»՝ սաղ թիմն ա պատասխան տալու». «Իրավունք»Ալբանիայում ցուցարարները ներխուժել են էկոնոմիկայի նախարարության շենք և ջարդուփշուր արել այն1500 հոգանոց սեւ ցուցակ կա․ «Հրապարակ»Կապանում իրավիճակը թեժանում է. իշխանությունը «պլան» ունի. «Ժողովուրդ»Նորից ուսուցիչ է ձերբակալվել. «Հրապարակ»Բաքվում Հանդիպել են Ֆիդանն ու ԲայրամովըԶելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՍերգեյ Լավրովը Բաքվում խոսել է TRIPP-ի մասինՌուբինյանը պատվիրակություն է գործուղում Սանկտ ՊետերբուրգՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Խաչատուրյանը և Զանզիբարի նախագահը քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտներըԱնդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներինՏաջիկստանի նախագահ Ռահմոնը կմասնակցի COP17-ին, նրան դիմավորեցին Փաշինյանն ու Խաչատուրյանը (տեսանյութ)Կրեմլը պատասխանել է Զելենսկու՝ Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները վերսկսելու մասին հայտարարությանըԿառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը առաջնահերթություն է․ ՓաշինյանՏաջիկստանի նախագահը ժամանեց ՀայաստանՕմանի ծոցում լցանավ է հրդեհվել, որը փորձել էր անցնել արգելված գոտով՝ անջատած հետևման համակարգովՊՆ-ում խորհրդակցություն է եղել․ տրվել է համապատասխան հանձնարարականներՀՀ-ի և Ֆրանսիայի ԱԺ նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարներըԾառուկյանը գումարներ ա ներդրել, իր գումարը չի ստացել, հիմա ասում են՝ փողեր ա լվացել. փաստաբան (տեսանյութ)Վրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՎաշինգտոնի հռչակագիրը պատմական հնարավորություն է Հարավային Կովկասում կայուն խաղաղության համարՊետական գնումների ընթացակարգն աշխարհի ոչ մի այլ վայրում այնքան թափանցիկ չէ, որքան Հայաստանում. նախարարՇինծու, սարքած գործ ա, ես արդար եմ 100 տոկոս. Գագիկ Ծառուկյանը՝ դատավորին (տեսանյութ)
Մամուլ

Արմեն Մելիքբեկյանը դեռ ցանկանում է վերընտրվել ՀՖՖ նախագահի պաշտոնում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Հայկական ֆուտբոլի խայտառակ վիճակը նորմալ երկրում, բնականաբար, կունենար հետևանք. ֆեդերացիայի նախագահը հրաժարական կտար, կբողոքեին ֆանատական խմբերն ու իշխանությունները:

Մեզանում վիճակը մի փոքր տարօրինակ է. տարբեր տարիքային խմբերի հավաքականները խայտառակ պարտություններ են կրում, ազգային հավաքականը «Եվրո 2024»-ի որակավորման փուլի արդյունքներում զբաղեցնում է «պատվավոր» նախավերջին հորիզոնականը, կանանց ֆուտբոլի արդյունքների մասին ավելի լավ է՝ լռենք, և այս իրավիճակում ՀՖՖ նախագահի պաշտոնում հայտնված Արմեն Մելիքբեկյանը դեռ ցանկանում է վերընտրվել այդ պաշտոնում:

Գահավիժող հայկական ֆուտբոլի խորհրդանիշը դարձած Մելիքբեկյանի լոբբինգով զբաղվող «Հայկական ժամանակ» օրաթերթի նախկին սպորտային լրագրող, ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանին, կարծես թե, հաջողվում է նորից համոզել Նիկոլ Փաշինյանին, որպեսզի գոնե մեկ տարով էլ պահի Արմեն Մելիքբեկյանին՝ դարձյալ մեծ-մեծ արդյունքներ խոստանալով: Փաշինյանի շրջապատից ֆուտբոլի քաղաքական ազդեցության մասին հասկացող որոշ շրջանակներ դեռևս չեն հանձնվում ու ամեն բան անում են հայկական ֆուտբոլի աղետը կանխելու ու դրանով իրենց իշխանության վարկանիշը կայունացնելու համար, սակայն դեռևս վերջնական հստակեցում չկա:

Մեզ տեղեկություններ են հասնում, որ իշխանական «դաբռո»-ից հետո Նիկողոսյանը պատրաստվում է նորից հավաքել ՀՖՖ նախագահ ընտրող ընկերությունների մեծ մասին ու բանակցել, թե ով ինչ է ուզում՝ Մելիքբեկյանին ընտրելու դիմաց: Ֆուտբոլն իսկապես սիրող մեր բազմաթիվ ընթերցողներ անդադար խնդրում են, որպեսզի թերթի միջոցով փոխանցվեն Մելիքբեկյանի օրոք ֆուտբոլում կատարվող չարաշահումների, կրիմինալ տարրերի ներգրավման (խոսքը պայմանավորված խաղերի մասին է, որոնցից մեկով արդեն միջազգային հարթակներում քննարկում կա, ու մենք հետաքննում ենք նման խաղերում կրիմինալ էլեմենտի ներգրավման մասին տեղեկությունը), ինչպես նաև ՀՖՖ-ում աշխատող անձանց՝ գնալով թանկարժեք դարձող ավտոմեքենաների ու տների ձեռք բերման լուրերը. այս մասով տեղեկությունները ուսումնասիրվում են:

Որպես հավելում՝ նշենք, որ «Եվրո 2024»-ի ուղեգիր նվաճեց, օրինակ, Ալբանիան, հետխորհրդային երկրներից փայլուն արդյունք գրանցեց Ղազախստանը, որը վերջին խաղում չհաղթելու պատճառով դուրս մնաց եզրափակչի ուղեգրի համար պայքարից, Ուզբեկստանի՝ մինչև 17 տարեկանների հավաքականը 1:2 հաշվով օրեր առաջ հաղթեց Անգլիայի իրենց հասակակիցներին և այլն:

Այդ երկրների իշխանություններն իսկապես են սիրում ֆուտբոլն ու վեր են կանգնում նեղ անձնական շահերից: Հայրենասիրությունը դա է, Նիկո՛լ»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում