Ստեփանակերտի պայթյունից տուժածները Բելգիայում ՀՀ դեսպանի հետ խոսել են Արցախ վերադարձի մասին
Բելգիայի թագավորությունում Հայաստանի դեսպանությունը նոյեմբերի 23-ին հյուրընկալել է Ստեփանակերտում սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած պայթունի հետեւանքով ծանր այրվածքներ ստացած, բռնի տեղահանված արցախցիներին, որոնք Բելգիա էին տեղափոխվել բուժման նպատակով։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ հանդիպմանը մասնակցել են նաև բուժառուների ընտանիքի անդամները։