Ավտովթար՝ Երևանում. բախվել են Mercedes-ն ու Opel-ը. վիրավոր անչափահաս տղան տեղափոխվել է հիվանդանոց
Այսօր՝ նոյեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:20-ի սահմաններում Սարալանջից դեպի Ազատության պողոտա տանող ճանապարհահատվածի սկզբնամասում բախվել են Mercedes և Opel մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի, ով տղա երեխա է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։
Ըստ նախնական տեղեկությունների, վթարի մեղավորը եղել է Opel-ի վարորդը, ով Հնդկաստանի քաղաքացի է։ Նա Ազատության պողոտայով ընթանալիս է եղել դեպի Բաբայան փողոց և դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի ու բախվել Mercedes-ին։