Քաղաքապետարանից վթարային շենքի բնակչին «մոստ» են ուղարկում. (տեսանյութ)
Երևանի բնակչուհի Զվարթ Սարգսյանը 41 տարի ապրել է Սիսակյան փողոցի թիվ 3 շենքում: Այսօր արդեն 4-րդ կարգի վթարային շենքում ապրել չի կարող: Քաղաքապետարանի վերաբնակեցման ծրագրով բնակիչներին թեև հատկացվել են սենյակներ, սակայն քառակուսի մետրի դիմաց վերջիներիս ավելի քիչ թվով սենյակներ են առաջարկվում:
«Դիմել եմ քաղաքապետարանին` ասում եմ հնար չունեմ, տունս փլվում ա, ինձ նորմալ տուն տվեք: Ես հնարավորություն չունեմ տուն առնեմ, ասում են` գնա «մոստ», ինչի՞ ես անբարոյականի նման եմ»,- լացակումած բողոքում է կինը:
Զվարթ Սարգսյանի ճակատագիրը կիսում է ևս ութ ընտանիք: Նրանք, ովքեր ավելի ճարպիկ են գտնվել, տեսել են իրենց գլխի ճարն ու կարողացել են ստանալ հասանելիք բնակարանը, իսկ Զվարթ Սարգսյանն ու նրա նման «անճարները», քաղաքապետարանի թեթև ձեռքի շնորհիվ, մնացել են անօթևան:
Մանրամասները` տեսանյութում