Ադրբեջանում թաղման ժամանակ տուն է փլուզվել. կա զոհ և 23 վիրավոր
Ադրբեջանում հուղարկավորության ժամանակ տուն է փլուզվել, որի հետևանքով կան տուժածներ ու զոհ։
Դեպքը տեղի է ունեցել Բարդա շրջանի Ենի Դաշքենդ գյուղում։ Փլուզման հետևանքով 23 մարդ հոսպիտալացվել է Բարդայի կենտրոնական շրջանային հիվանդանոց։ Մինչ բժիշկների ժամանելը մեկ մարդ մահացել է։
Պարզվել է, որ հուղարկավորության արարողության ժամանակ երկհարկանի առանձնատան երկրորդ հարկի հատակի մի մասը հանկարծակի փլուզվել է։