108 336 անձի վճարվել է 100-հազարական դրամները և ծրագիրը կարելի է համարել ավարտված. Նարեկ Մկրտչյան
40+10-հազարական դրամների հոկտեմբերի աջակցություններն արդեն առանց դիմումի 99 820 անձի վճարվել են՝ նախարարը տեղեկացրեց։ Կառավարության նիստում հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:
«Դրան զուգահեռ՝ սկսել ենք դիմումներ ստանալ նոյեմբեր ամսվա վճարման համար, շուրջ 80 095 արդեն ստացել ենք, և մի մասը մշակվել է, մի մասն էլ դեռ մշակման փուլում է»,-ասաց նա։
Նարեկ Մկրտչյանը հայտնեց, որ 108 336 անձի վճարվել է100-հազարական դրամները և ծրագիրը համարեց ավարտված:
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն էլ հավելեց, որ նոյեմբեր ամսվա 40+10-հազարական դրամների համար 1 միլիարդ դրամ է հատկացվել:
«Մենք արդեն այս միջոցառման շրջանակներում ունենք պայմանավորվածություններ, որ որոշակի քանակությամբ շահառուներ իրենց 40+10-հազարականները կստանան միջազգային կազմակերպությունների միջոցների հաշվին: Սա կարևոր հանգամանք է, դա է պատճառը, թե ինչու ենք մենք 1 մլրդ հատկացնում»,-ասաց փոխվարչապետը: