Հայաստանի կառավարությունը սկսել է վճարել արցախցի ուսանողների վարձավճարները
ՀՀ կառավարությունը սկսել է վճարել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների վարձավճարները։ Տեղեկությունը կառավարության այսօրվա նիստում հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Բուհական մակարդակում ԼՂ–ից բռնի տեղահանված 1836 ուսանողի 2023–24 թթ. ուսումնական տարվա 1–ին կիսամյակի ուսման վարձի չափով կրթաթոշակ ենք հատկացնում, որը կազմում է շուրջ 440 մլն դրամ»,– նշեց նախարարը։
Նա ավելացրեց, որ 402 մլն դրամ գումար են հատկացնում նաև քոլեջների 2 524 ուսանողի համար։
«Այս բոլոր ուսանողներն արդեն իսկ ընդգրկված են ուսումնական գործընթացու»,– ասաց Անդրեասյանը։
Ըստ նրա` եթե մինչև հիմա դեռ կան ուսանողներ, որոնք ընդգրկված չեն ուսումնական որևիցե հաստատությունում, ապա նրանց տվյալներն ընթացքում ևս կմշակվեն ու կներառվեն։