Դե գնացեք մեկին ապացուցեք՝ իմ «դոբրոյով» դատական նիստ չի լինում, ո՞վ կհավատա. Փաշինյանը՝ Խաչատրյանին (տեսանյութ)
«Մենք շատ հայտնի կոռուպցիոն գործեր ունենք, որոնք գտնվում են դատական գործընթացների մեջ և ես, օրինակ, տպավորություն ունեմ, որ այդ գործերը կարող են 25 տարի տևել»,-կառավարության նիստում հայտնեց Նիկոլ Փաշինյանը: Նա ասաց, որ այն կարող է հասարակության մոտ տպավորություն ստեղծել, որ կառավարությունը և կառավարող մեծամասնությունն ինչ -որ կուլիսային գործարքների մեջ է, որի արդյունքում այդ ձգձգումները տեղի են ունենում: «Ուզում եմ արձանագրել, որ մենք ոչ մի գործարքի մեջ չենք, բայց մյուս կողմից էլ եկեք ասենք՝ մենք մեր ժողովրդի առաջ ստանձնած պարտավորությունները չենք կատարել»,-հայտարարեց Փաշինյանը և հավելեց, որ այդ ֆոնին ուրիշ երևույթներ են ի հայտ գալիս: Նա դժգոհեց իրավական ոլորտի աշխատանքից, քանի որ քրեական գործերով բացահայտումներն անբավարար են, դատավճիռները քիչ են՝ հայտարարելով, որ այդ գործընթացը չի կարող անվերջ լինել: «Կաշառք են վերցնում՝ ով որտեղ պատահի»,-հատրարաեց Նիկոլ Փաշինյանը և հավելեց, որ Հայաստանում հակակոռուպցիոն պայքարը պատշաճ մակարդակի վրա չի գտնվում։