Անորակ է մեր երկրում էլեկտրական հոսանքը․ Փաշինյանը ներղսրտեց՝ նիստի ժամանակ հոսանքն անաջտվեց (տեսանյութ)
«Սա էն է, ինչի մասին են օրը, պարո՛ն Սանոսյան, Ձեզ ասում էի,այսօր էլ եմ այս թեմայով խոսակցություն ունեցել աշխատակազմի ղեկավարի հետ»։ Կառավարության նիստի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը, երբ նրա ելույթի ժամանակ շենքը հոսանքազրկվեց։
Նա մթության մեջ դիմեց ՏԿԵ նախարարին։ Փաշինյանը նշեց, որ շարունակաբար բարձրացնում են Հայաստանում էլեկտրական էներգիայի որակի հարցը և հետևողական չեն լինում:
«Ասենք, ինչքա՞ն պետք է ես հանձնարարական տամ, հո չի կարելի տասներկու տարի նույն բանի մասին հանձնարարական տալ: Մեր երկրում անորակ է էլեկտարական հոսանքը՝ այս շենքում էլ: Աշխատասենյակներում լույսերն անընդհատ թարթում են ու ոչ մի անակնկալ չկա, որ հոսանքը գնում ա»,-բարկացավ Փաշինյանը: