Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրեն ու եղբայները չեն արտագաղթում Հայաստանից. Փաշինյան
Այն պայմաններում, երբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերն ու եղբայրները օբյեկտիվ հնարավորություն կամ ցանկություն չունենան վերադառնալ Լեռնային Ղարաբաղ, կառավարությունն ամեն ինչ կանի, որ նրանք մնան Հայաստանում, այս մասին կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հոսք Հայաստանից չկա։
«Արտագաղթի երևույթներ չկան, որովհետև առաջին օրերին կար գնացողների բավականին անհանգստացնող թիվ, բայց մենք ենթադրում էինք, որ շատ դեպքերում մարդիկ ուղղակի գնում են հարազատների հրավերով, մենք տեսնում ենք, որ վիճակը կայունացել է», - նշեց Փաշինյանը։
Սա, ըստ նրա, նշանակում է, որ իրենց կայացրած որոշումները «էֆեկտ» ունենում են։
«Բայց սա չի նշանակում, որ մենք այդ մարդկանց բոլոր պրոբլեմները լուծել ենք», - նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ աշխատաշուկայում կառավարությունը ևս անելիքներ ունի։