Ուկրաինան պետք է ոչ թե խաղաղության պայմանագիր ստորագրի, այլ կապիտուլյացիա․ ամերիկյան հետախուզության նախկին աշխատակից
Ուկրաինան պետք է ստորագրի ոչ թե խաղաղության պայմանագիր, այլ կապիտուլյացիա Ռուսաստանին։ Ինչպես գրում է Gazeta.ru-ն՝ այս մասին տված հարցազրույցում ասել է ամերիկյան հետախուզության նախկին աշխատակից Սքոթ Ռիտերը։
Նրա կարծիքով՝ Կիևը բաց թողեց բանակցությունների հնարավորությունը, և այժմ Մոսկվան կարող է ոչ թե պարզապես առաջարկել, այլ թելադրել իր պայմանները։
«Միսուրի ռազմանավի հետ կապված պատմության նման մի բան կլինի (1945թ. սեպտեմբերի 2-ին ամերիկյան Միսուրի ռազմանավի վրա ստորագրվեց Ճապոնիայի հանձնման ակտը: - Խմբ.): Ուկրաինային հնարավորություն կտրվի նստել բանակցությունների սեղանի շուրջ և ստորագրել Ռուսաստանի կողմից պատրաստված փաստաթուղթ, որտեղ կներկայացվեն նրա պահանջները՝ ոչ թե խնդրանքներ, այլ պահանջներ»,- ասաց փորձագետը։