Իսրայելական ուժերը հարձակում են իրականացնել Հորդանան գետի արևմտյան ափի ուղղությամբ
Իսրայելական ուժերը հարձակումներ են իրականացնում Հորդանանի Արևմտյան ափին, որոնցից մեկի ժամանակ պաղեստինցի դեռահաս է սպանվել, հայտնում է Al Jazeera-ն։
Ինչպես նշվում է, գրոհների են ենթարկվել Ջենին, Տուբաս և Հեբրոն քաղաքները, Կաֆր Դան, Ազզուն, Բեյթ Ֆուրիկ և Սեբաստիա բնակավայրերը, ինչպես նաև Քալանդիա և Բալաթա փախստականների ճամբարները։
Պաղեստինյան Կարմիր մահիկը հաստատել է Al Jazeera-ին, որ 17-ամյա Իզ ադ-Դին Մուստաֆա ալ-Հաֆին սպանվել է իսրայելական ուժերի կողմից արևելյան Նաբլուսում գտնվող Բալաթա փախստականների ճամբարում գրոհի ժամանակ:
Ինչպես նշվում է, Բալատայում արշավանքի ժամանակ ևս մեկ մարդ վիրավորվել է։