Բախումների սրացումը շփման գծում մտահոգիչ է ԱՄՆ կառավարության համար. Ռիչարդ Միլս
Լեռնային Ղարաբաղի հարցը չի կարող ունենալ տեւական լուծում ռազմական ճանապարհով: Այս մասին նշել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության բանակցային գործընթացին:
«Բախումների սրացումը շփման գծում եւ հռետորաբանությունը խորապես մտահոգիչ է ԱՄՆ կառավարության համար: Իմ կարծիքով հակամարտության գծում սխալ հաշվարկների կամ սխալի պատճառով սրացման հնարավորությունը իրական է: Դա է պատճառը, որ Մինսկի խմբի համանախագահները երկու կողմերին հորդորում են քայլեր ձեռնարկել շփման գծում լարվածությունը թուլացնելու եւ իրավիճակը հսկելու մեխանիզմներ ձեւավորելու ուղղությամբ»,-ընդգծել է դեսպանը: