Սա վատ ազդանշան է․ Զելենսկին խուճապի մեջ է
Ուկրաինայի զինված ուժերը հակահարձակման հարցում անբավարար արդյունքներ են ցույց տալիս: Fox News-ին տված հարցազրույցում ասել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Սա վատ ազդանշան է, ճիշտ է: Բայց ուժեղ մնալը մեզ համար դժվար է: Այո՛, մեզ պետք են ավելի հաջող արդյունքներ մարտի դաշտում: Եվ նորից կներեք, որ կրկնում եմ սա, բայց սա ֆիլմ չէ»,- ասել է նա:
Նախօրեին Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը Զելենսկիին ասել էր, որ Միացյալ Նահանգները կախարդական զենք չունի Ուկրաինայի համար։
Արևմտյան լրատվամիջոցներն ավելի ու ավելի են գրում, որ ԱՄՆ-ն և ԵՄ-ն սկսել են հոգնել ուկրաինական հակամարտությունից, իսկ Զելենսկու ռեժիմին աջակցությունը թուլանում է։ Ըստ NBC-ի՝ ամերիկացի և եվրոպացի պաշտոնյաներն արդեն քննարկում են Կիևի հետ Ռուսաստանի հետ խաղաղ բանակցությունների հնարավոր հետևանքները, ներառյալ ընդհանուր ուրվագծերը, թե ինչից կարող է հրաժարվել Ուկրաինան համաձայնության հասնելու համար: