ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է Իսրայելի և «ՀԱՄԱՍ» -ի միջև համաձայնությունը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սոոլտենբերգը, ով այցով գտնվում է Հյուսիսային Մակեդոնիայում, ողջունել է «ՀԱՄԱՍ»-ի և Իսրայելի միջև համաձայնագիրը և ասել, որ չորեքշաբթի օրը Սկոպյեում դաշինքի բալկանյան երկրների ղեկավարների հետ կքննարկի Մերձավոր Արևելքի ճգնաժամը։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն։
«Մենք այսօր այստեղ հրավիրել ենք ՆԱՏՕ-ի բալկանյան երկրների ղեկավարներին։ Ես անհամբերությամբ սպասում եմ տարածաշրջանում անվտանգության հարցերի քննարկմանը, բայց մենք նաև կքննարկենք գլոբալ մրցակցությունը, ուկրաինական ճգնաժամը, պատերազմը Մերձավոր Արևելքում: Ես ողջունում եմ «ՀԱՄԱՍ»-ի և Իսրայելի միջև համաձայնագիրը, որը պետք է հանգեցնի պատանդների ազատ արձակմանը, բռնությունների դադարեցմանը և մարդասիրական օգնության առաքմանը»,-ասել է նա։
Ավելի վաղ պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժումը հայտարարել էր Իսրայելի հետ Գազայի հատվածում մարդասիրական քառօրյա դադար սահմանելու մասին համաձայնության մասին՝ բոլոր ռազմական գործողությունների դադարեցմամբ և 50 իսրայելցի պատանդների ազատ արձակմամբ՝ 150 պաղեստինցի գերիների դիմաց։