«Ես ձեր ցավը տանեմ, տղերք». Անի Խաչատրյանը խրախուսեց ծեծկռտուքի մասնակցած ու հայհոյած թաղապետերին․ Ավինյանին դա դուր չեկավ․ «Այդ տարիքից վաղուց դուրս ենք եկել» (տեսանյութ)
Հարգում եմ քաղաքապետին, դրա համար չեմ արձագանքում այստեղ հնչեցրած քննադատություններին։ Այս մասին Երևանի ավագանու նիստի ժամանակ ասաց «Հանրապետության» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը՝ անդրադառնալով նաև իր մասնակցությամբ ավագանու մի քանի անդամների խուժան ու գռեհիկ պահվածքին։
«Դահլիճում, թե դահլիճից դուրս՝ համապատասխան պատասխան կստանան բոլորը։ Ինչ կտան՝ նա կստանան»,- սպառնալից տոնով ասաց ավագանու կին անդամը։
Դիմելով Երևանի վարչական շրջանների ղեկավարներին՝ Անի Խաչատրյանն արդարացրեց նրանց հայհոյանքներն ու ծեծուջարդը՝ մի նախադասությամբ․ «Ես ձեր ցավը տանեմ, տղերք»,- ասաց նա։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը սակայն չկիսեց նրա կարծիքը։
«Ես իրենց ցավը չտանեմ․ ես չեմ խրախուսում ոչ մի տեսակ բռնություն»,- ասաց նա՝ հավելելով, որ այդ տարիքից վաղուց դուրս են եկել։