Մոսկվայում ՀՀ երեք քաղաքացիներ են ձերբակալվել
Ռուսաստանում իրավապահները ձերբակալել են Հայաստանի երեք քաղաքացիների, ովքեր կասկածվում են Մոսկվայում ավազակային հարձակումներ կատարելու մեջ։
Ինչպես այսօր տեղեկացրել է TACC գործակալությունը, հունվարի 20-ին ներխուժել են Շիպիլովսկայա փողոցի համար 13 տուն եւ զենքի սպառնալիքի տակ տանտիրուհուց գողացել զարդեր, գումար եւ մեքենայի բանալիներն ու փաստաթղթերը։ Այդ մեքենայով էլ նրանք դիմել են փախուստի։
Նրանց մեղադրանք է ներկայացվել ավազակային հարձակման համար։ Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ նրանք նախկինում Մոսկվայում մի շարք նմանատիպ այլ հանցագործություններ էլ են կատարել։