Թուրքիան սպառնում է Եվրոպային
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան Սիրիայի հարցում համբերատար կլինի մինչև որոշակի պահը, հայտնում է Reuters գործակալությունը։
Թուրք նախագահի խոսքով՝ թուրքական իշխանություններն այնուհետ կանցնեն գործողությունների։
Նա քննադատել է Եվրամիությանը և սպառնացել ինքնաթիռներով ու ավտոբուսներով փախստականներին Եվրոպա ուղարկել։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանին մեղադրել է Սիրիայում մարդկանց զոհվելու համար։
Նրա խոսքով՝ Ռուսաստանն ու պաշտոնական Դամասկոսը մեղավոր են Սիրիայում 400 հազար բնակիչների մահվան համար։