ՆԱՏՕ-ն թուրք-սիրիական սահմանին ուժեղացնում է հետախուզությունը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ալյանսի պաշտպանության նախարարները որոշել են թուրք-սիրիական սահմանին ուժեղացնել հետախուզությունը: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
«Մենք որոշել ենք ուժեղացնել թուրք-սիրիական սահմանին հետախուզությունը»,-հայտարարել է Ստոլտենբերգը:
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները հավանություն էին տվել ՆԱՏՕ-ի ընդլայնված ներկայությունը Միջերկրական և Սև ծովերում, ինչպես նաև հաստատել էին Արևելյան Եվրոպայում մշտական ներկայության ուժեղացումը: