Բելառուսը Ուկրաինային զգուշացրել է պատասխան հարված հասցնել ներխուժման դեպքումՊաշտոնական. Մանչեսթեր Սիթին նոր գլխավոր մարզիչ ունիԵվրոպական հանձնաժողովի նախագահը հուլիսի 2-ին կժամանի ՀՀ․ տեղի կունենա հանդիպում Փաշինյանի հետ
Տաշիր Սամոյի քրոջ տղան՝ Հայկ Իգնատյանը ներքին կարգով ՔՊ-ի ջրաղացին ջուր է լցնում
Հայոց ցեղասպանությունը ճանաչում է ֆաշիստական երկիր, որը Թուրքիայից հետո ամենաշատն է պայքարել դրա դեմՎաղը լույս չի լինի 5 մարզի և Երևանի 2 վարչական շրջանի մի շարք հասցեներում«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի դպրոցը ընդգրկվել է աշխարհի լավագույն դպրոցների թոփ 10-ումՀունիսի 30-ից Երևանի մի շարք փողոցներում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվիԿասեցվել է «Թամարա» ապրանքանիշի 3 արտադրատեսակների արտադրությունըԿիևի ռեժիմի փրկությունը Ռուսաստանի ծրագրերի մեջ չի մտնում. ՊուտինԴոլարի ու եվրոյի փոխարժեքները կայուն են Կոնջորյան, Ալեքսանյան, Եղոյան, Ջուլհակյան, Ղազարյան. ՔՊ-ում այսօր կորոշեն ԱԺ փոխնախագահների թեկնածուներինՍևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի նիշից բարձր է 5 սմ-ովԻրավապահները մայրաքաղաքում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտելԱղետալի երկրաշարժից օրեր անց Վենեսուելայում փրկարարները փլատակներից ողջ են դուրս բերում 9 ամսական երեխային ու նրա մորը«Օրրանի» երկարամյա աջակից Հենրիխ Մխիթարյանը՝ սաներին իսկական տոն պարգևեցԿասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել առաջիկա օրերին զերծ մնալ փոխադարձ հարվածներից«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում գտածոներ են հայտնաբերվելԳյումրիում այսօր տրվել է ամառային զորակոչի մեկնարկը
Ռուբեն Հայրապետյանի ներկայացուցիչ Վահագն Դալլաքյանը միջնորդություն է ներկայացնում հայցային վաղեմություն կիրառելու մասին. 168.am
ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներՃիշտ եք անում, որ բանի տեղ չեք դնում Իսրայելի կողմից ցեղասպանության ճանաչմանը․ ԴանիելյանՆախորդ շաբաթ վթարների հետևանքով զոհվել է 9 մարդԻսրայելը գործողության ընթացքում սպանել է «Իսլամական Ջիհադի» անդամիԴժվար է ակնկալել, որ Հայաստանը կկարողանա լիարժեք օգտվել այդ նոր իրավիճակից. Քաղաքագետը՝ Իսրայելի կառավարության որոշման մասինՎրաստանում հայկական մշակույթի օրեր կանցկացվեն, Ժաննա Անդրեասյանը կգործուղվի ԹբիլիսիԹուրքիայի նախագահի աշխատակազմից Իսրայելին մեղադրել են «կեղծավորության» մեջՔաղաքական հայացքների համար անվստահության հիմքով ինձ ազատեցին իմ զբաղեցրած պաշտոնից. Հայաստան ՀակոբյանՔաղաքական հաշվարկ․ Իսրայելն ընտրել է չափված քայլԱրտաքին առևտրի դինամիկան շարունակում է մնալ անկայուն. «Լույս» հիմնադրամԻրավապահները հայտնաբերել են կեղծ օղիներով բեռնված մեքենաՌուսական բանակը հարվածներ է հասցրել Դնեպրոպետրովսկին և Չեռնիգովին. կան զոհեր և վիրավորներ
Չաղ Ռուստամի հոր սպանության վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ-ն մանրամասնում է
Մեքենայի հրդեհից մոխրացած 4 ուղևորները Աբովյանից էին, դուրս էին եկել ԵԿՄ-ից, գնում էին զորամաս հարազատին տեսակցության (տեսանյութ)Կասեցվել է «Արարատյան» կաթնամթերքի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄՀրդեհ՝ Կապուտան բնակավայրում․ փրկարարները կանխել են կրակի տարածումը45-ամյա Ռոնալդինյոն հաստատել է իր վերադարձը՝ ֆուտբոլԲոլոր նրանք, ովքեր կասկածի տակ են դնում Տիգրանաշենի պատկանելությունը, կատարում են Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն. Մեսրոպ ԱռաքելյանՀայոց ցեղասպանության ճանաչումը չի ազատում Իսրայելին արցախահայության դեմ հանցագործություններին առնչություն ունենալու պատասխանատվությունից. ՀՅԴ Հայ ԴատԻսրայելը շարունակում է հարվածներ հասցնել ԼիբանանինՕդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 7 աստիճանովԱննկուն կրելու եմ ինձ բաժին հասած բեռը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԵրբ ես գնամ այնտեղ շրջայցի՝ հանկարծ այնտեղ նոր բնակիչներ չունենանք․ էդ բնակարանները ո՛չ պատ պետք է ունենան, ո՛չ դուռ պետք է ունենան, ո՛չ էլ պատուհան. ԱվինյանԵվրոպայում մեկ շաբաթվա ընթացքում շոգի պատճառով մաhացել է ավելի քան 1․300 մարդԿասեցվել է «Բոնապ» ընկերությանը պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄՄանդատներ վերցնել-չվերացնելու հարցին անդրադարձ կկատարենք միայն ՍԴ որոշումից հետո. ՎարդևանյանՔաղաքի մուտքերի մոտ պետք է լինեն ավտոկայանատեղիներ, որտեղ մարդիկ թողնելու են իրենց մեքենաներն ու շարունակեն տեղաշարժվել հանրային տրանսպորտով. ԱվինյանԱդրբեջանի ԱԳՆ-ն Իսրայելի կառավարությանը կոչ է արել վերանայել Հայոց ցեղաuպանnւթյունը ճանաչելու մասին որոշումըԵթե ասֆալտի մասով հարց ունեցանք, էլի գումար չենք տալու. Տիգրան Ավինյան
Հասարակություն

Ադրբեջանը տապալել է Ստեփանակերտի խաչը. Monumentwatch

Ադրբեջանը տապալել է Ստեփանակերտի խաչը: Այս մասին գրում է Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը:

«2023 թվականի սեպտեմբերյան ռազմական ագրեսիվ գործողություններից և  Արցախի տոտալ հայաթափման գործողություններից հետո Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել հայկական մշակութային արժեքները՝ էթնիկ պատկանելիության հիմքով։ Այս ամենի ապացույցը Ստեփանակերտի  մերձակայքում՝ Դաշուշեն գյուղի մոտակայքում գտնվող բլուրներից մեկի վրա գտնվող 50 մետրանոց լուսատու խաչի տապալումն էր, որը ոչ միայն հարված էր մշակութային արժեքին, այլև քրիստոնյա ողջ հայ հանրույթին։  Ընկած խաչի տեսանյութը առաջինը  հրապարակել է ուկրաինական Strana.ua հրատարակության Telegram ալիքը։

Տեսահոլովակը նկարահանվել է 2023 թվականի սեպտեմբերի 29-ին, որտեղ երևում է, որ խաչն ընկած է գետնին։

Խաչը տեղադրվել  էր 2017 թվականի մայիսի 9-ին ՝ ի հիշատակ Արցախի ազատագրման և պաշտպանության համար զոհված զինծառայողների: Այն իր բարձրությամբ երկրորդն էր եվրոպական տարածաշրջանում, տեսանելի էր Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի բոլոր կողմերից, լուսավորված էր հատուկ լույսերով, որոնք այն տեսանելի էին դարձնում նաև գիշերը։

Մեր արձագանքը

Հարկ է հիշեցնել, որ յուրաքանչյուր ժողովրդի մշակութային արժեքներին հասցվող վնասը հարված է  ողջ մարդկության մշակութային ժառանգությանը, քանզի յուրաքանչյուր ժողովուրդ իր ներդրումն ունի  համաշխարհային մշակութային բազմազանության մեջ։ Ըստ 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի, որը նաև մյուս միջազգային պայմանագրերի հիմքն է և որն իր իր առաջին հոդվածով սահմանում է հետևյալը՝ մշակութային արժեքը «․․․անկախ ծագումից կամ սեփականատիրոջից,  յուրաքանչյուր ժողովրդի  համար մեծ նշանակություն ունեցող շարժական կամ անշարժ ժառանգությունն է, ինչպիսիք են ճարտարապետության, արվեստի կամ պատմության հուշարձանները, անկախ դրանց կրոնական կամ աշխարհիկ բնույթից»։ Հ

ամաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային  ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի  ցանկացած գործողություն։ Ըստ Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրության՝ արգելված է գրավյալ տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։

Մշակութային ժառանգության նմանօրինակ դիտավորյալ ոչնչացման քաղաքականությունը դատապարտվում է նաև «Մշակութային ժառանգությունը դիտավորյալ ոչնչացնելու մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի հռչակագրով»։