ՀՀ-ում գտնվող հնդիկները 30 000-ից քիչ են․ Վահան Քերոբյան
Մինչև 2026 թվականը տուրիստների թիվը կհասնի 2․5 միլիոնի, բայց դա հնդիկների հաշվին չի լինի։ Այս մասին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին հայտնեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Այս տարվա 10 ամսում ՀՀ է այցելել 2 մլն զբոսաշրջիկ, որը 2019 թվականի համեմատ 25 տոկոսով ավելի է։
Քերոբյանը համամիտ չէ լրագրողի դիտարկմանը, թե հնդիկները թիվն այքան է մեծացել, որ կարծես մոտենում է հայերի թվին։
«Մեզ մոտ տվյալներ կան, որ այնքան էլ շատ չէ․ սահմանահատումների վերաբերյալ ստացած տեղեկության համաձայն` հնդիկներն ավելի քիչ են քան 30 հազարից, գուցե նաև 20 հազարից։ Իսկ հրապարակված 60 հազարը ճիշտ չէ։ 20-30 հազարի մասին է խոսքը և դրանք այն մարդիկ են, ովքեր այստեղ են գտնվում՝ աշխատանքի կամ ուսման նպատակով»,- ասաց Քերոբյանը։