Գիշերային ժամերին երկու հարձակում թուրքական թերթերի խմբագրատների վրա
Այսօր գիշեր Թուրքիայի նախագահ Էրդողանի մտերիմներին պատկանող երկու թերթի գրասենյակի վրա զինված հարձակում է տեղի ունեցել: Տեղեկացնում է azadliq.az կայքը:
Գիշերային ժամերին մի խումբ մարդիկ, զինված հրազեններով, դյուրավառ հեղուկներով լցված շշերով, հարձակվել են Ստամբուլի Բայրամփաշա թաղամասում գտնվող «Յենիշաֆակ» թերթի խմբագրության վրա: Հրզաններով կրակ է բացվել շենքի ուղությամբ և դյուրավառ շշեր են նետվել: Շենքում առաջացել է հրդեհ: Դրանից հետո հրշեջ-փրկարարները դուրս են բերել մարդկանց և մարել հրդեհը:
Այս դեպքից շատ չանցած նմանատիպ հարձակում է տեղի ունեցել «Յենիակիթ» թերթի խմբագրության շենքի վրա: Հարձակվողները նույն կերպ են վարվել նաև այս շենքի ուղությամբ գործողություններում:
Այժմ թուրքական ոստիկանությունը գործողություններ է իրականացնում մեղավորներին գտնելու ուղղությամբ: Թուրքական մամուլում պնդումներ կան, որ երկու թերթերն էլ պատկանում են Էրդողանի մտերիմ շրջապատին: