Շոլցը հայտարարել է՝ պատրաստ է նոր բանակցությունների գնալ Պուտինի հետ, սակայն՝ պայմանով
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ պատրաստ է նոր բանակցությունների գնալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն պայմանով, եթե Պուտինը առաջին քայլն անի Ուկրաինայում խաղաղության կարգավորման ճանապարհին, գրում է Sueddeutsche Zeitung-ը։
Շոլցը Պուտինին կոչ է արել դուրս բերել զորքերը․
«Դեռ ոչ մի նշան չկա, որ դա տեղի կունենա: Պուտինը չպետք է հասնի իր նպատակին՝ հարեւան երկրի մի մասը բռնակցելու համար», - ասել է կանցլեր Շոլցը։
Հիշեցնենք՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ ընդգծել էր, որ Ռուսաստանի նախագահը երբեք չի բացառում բարձր մակարդակով շփումները։