Ադրբեջանը կրակել է հայկական դիրքի ուղղությամբ. զինծառայող է վիրավորվել
Ադրբեջանական ստորաբաժանումներն այսօր կրակ են բացել Պարույր Սևակի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով զինծառայող է վիրավորվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Նոյեմբերի 18-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ արձակած կրակոցի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Է. Հ.-ն: Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, այս պահին նրա կյանքին վտանգ չի սպառնում»,– ասված է հաղորդագրությունում։
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: