ՔՊ–ական պատգամավորը հույս չունի, թե ՄԱԿ-ը ճնշում կգործադրի Ադրբեջանի վրա` ապահովելու հայերի անվտանգությունը` ԼՂ վերադարձի դեպքում
ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը մեծ հույսեր չի կապում ՄԱԿ-ի դատարանի որոշման հետ, որով վերջինս պարտավորեցրել է Ադրբեջանին արցախցիների Արցախ վերադառնալու դեպքում նրանց անվտանգությունն ապահովել, գործնականում ի՞նչ է տալիս այս որոշումը։
«Շատ կարևոր է այս որոշումը։ Բայց ես ցավով պետք է արձանագրեմ, որ նման որոշում էր կայացվել նաև Լաչինի միջանցի վերաբերյալ, բայց միջազգային ճնշումը բավարար չեղավ։ Ես չեմ կարող մեծ հույսեր հայտնել, որ այս որոշմանը կհետևեն քայլեր և գործողություններ»,- ասաց պատգամավորը` լրագրողների հետ զրույցում։