Եվրոպական հանձնաժողովի նախագահը հուլիսի 2-ին կժամանի ՀՀ․ տեղի կունենա հանդիպում Փաշինյանի հետ
Տաշիր Սամոյի քրոջ տղան՝ Հայկ Իգնատյանը ներքին կարգով ՔՊ-ի ջրաղացին ջուր է լցնում
Հայոց ցեղասպանությունը ճանաչում է ֆաշիստական երկիր, որը Թուրքիայից հետո ամենաշատն է պայքարել դրա դեմՎաղը լույս չի լինի 5 մարզի և Երևանի 2 վարչական շրջանի մի շարք հասցեներում«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի դպրոցը ընդգրկվել է աշխարհի լավագույն դպրոցների թոփ 10-ումՀունիսի 30-ից Երևանի մի շարք փողոցներում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվիԿասեցվել է «Թամարա» ապրանքանիշի 3 արտադրատեսակների արտադրությունըԿիևի ռեժիմի փրկությունը Ռուսաստանի ծրագրերի մեջ չի մտնում. ՊուտինԴոլարի ու եվրոյի փոխարժեքները կայուն են Կոնջորյան, Ալեքսանյան, Եղոյան, Ջուլհակյան, Ղազարյան. ՔՊ-ում այսօր կորոշեն ԱԺ փոխնախագահների թեկնածուներինՍևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի նիշից բարձր է 5 սմ-ովԻրավապահները մայրաքաղաքում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտելԱղետալի երկրաշարժից օրեր անց Վենեսուելայում փրկարարները փլատակներից ողջ են դուրս բերում 9 ամսական երեխային ու նրա մորը«Օրրանի» երկարամյա աջակից Հենրիխ Մխիթարյանը՝ սաներին իսկական տոն պարգևեցԿասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել առաջիկա օրերին զերծ մնալ փոխադարձ հարվածներից«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում գտածոներ են հայտնաբերվելԳյումրիում այսօր տրվել է ամառային զորակոչի մեկնարկը
Ռուբեն Հայրապետյանի ներկայացուցիչ Վահագն Դալլաքյանը միջնորդություն է ներկայացնում հայցային վաղեմություն կիրառելու մասին. 168.am
ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներՃիշտ եք անում, որ բանի տեղ չեք դնում Իսրայելի կողմից ցեղասպանության ճանաչմանը․ ԴանիելյանՆախորդ շաբաթ վթարների հետևանքով զոհվել է 9 մարդԻսրայելը գործողության ընթացքում սպանել է «Իսլամական Ջիհադի» անդամիԴժվար է ակնկալել, որ Հայաստանը կկարողանա լիարժեք օգտվել այդ նոր իրավիճակից. Քաղաքագետը՝ Իսրայելի կառավարության որոշման մասինՎրաստանում հայկական մշակույթի օրեր կանցկացվեն, Ժաննա Անդրեասյանը կգործուղվի ԹբիլիսիԹուրքիայի նախագահի աշխատակազմից Իսրայելին մեղադրել են «կեղծավորության» մեջՔաղաքական հայացքների համար անվստահության հիմքով ինձ ազատեցին իմ զբաղեցրած պաշտոնից. Հայաստան ՀակոբյանՔաղաքական հաշվարկ․ Իսրայելն ընտրել է չափված քայլԱրտաքին առևտրի դինամիկան շարունակում է մնալ անկայուն. «Լույս» հիմնադրամԻրավապահները հայտնաբերել են կեղծ օղիներով բեռնված մեքենաՌուսական բանակը հարվածներ է հասցրել Դնեպրոպետրովսկին և Չեռնիգովին. կան զոհեր և վիրավորներ
Չաղ Ռուստամի հոր սպանության վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ-ն մանրամասնում է
Մեքենայի հրդեհից մոխրացած 4 ուղևորները Աբովյանից էին, դուրս էին եկել ԵԿՄ-ից, գնում էին զորամաս հարազատին տեսակցության (տեսանյութ)Կասեցվել է «Արարատյան» կաթնամթերքի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄՀրդեհ՝ Կապուտան բնակավայրում․ փրկարարները կանխել են կրակի տարածումը45-ամյա Ռոնալդինյոն հաստատել է իր վերադարձը՝ ֆուտբոլԲոլոր նրանք, ովքեր կասկածի տակ են դնում Տիգրանաշենի պատկանելությունը, կատարում են Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն. Մեսրոպ ԱռաքելյանՀայոց ցեղասպանության ճանաչումը չի ազատում Իսրայելին արցախահայության դեմ հանցագործություններին առնչություն ունենալու պատասխանատվությունից. ՀՅԴ Հայ ԴատԻսրայելը շարունակում է հարվածներ հասցնել ԼիբանանինՕդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 7 աստիճանովԱննկուն կրելու եմ ինձ բաժին հասած բեռը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԵրբ ես գնամ այնտեղ շրջայցի՝ հանկարծ այնտեղ նոր բնակիչներ չունենանք․ էդ բնակարանները ո՛չ պատ պետք է ունենան, ո՛չ դուռ պետք է ունենան, ո՛չ էլ պատուհան. ԱվինյանԵվրոպայում մեկ շաբաթվա ընթացքում շոգի պատճառով մաhացել է ավելի քան 1․300 մարդԿասեցվել է «Բոնապ» ընկերությանը պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄՄանդատներ վերցնել-չվերացնելու հարցին անդրադարձ կկատարենք միայն ՍԴ որոշումից հետո. ՎարդևանյանՔաղաքի մուտքերի մոտ պետք է լինեն ավտոկայանատեղիներ, որտեղ մարդիկ թողնելու են իրենց մեքենաներն ու շարունակեն տեղաշարժվել հանրային տրանսպորտով. ԱվինյանԱդրբեջանի ԱԳՆ-ն Իսրայելի կառավարությանը կոչ է արել վերանայել Հայոց ցեղաuպանnւթյունը ճանաչելու մասին որոշումըԵթե ասֆալտի մասով հարց ունեցանք, էլի գումար չենք տալու. Տիգրան ԱվինյանՆախկին փոխնախարարը պատգամավորական մանդատից կհրաժարվի. ովքե՞ր չեն ուզում ԱԺ գնալՊակիստանը հարվածեր է հասցրել Աֆղանստանին. կան զոհեր
Հասարակություն

Արդեն ընդունվում են Արցախից բռնի տեղահանված անձանց տրամադրվող 50 հազար դրամ աջակցության դիմումները

Նոյեմբերի 17-ից ընդունվում են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց՝ նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների համար տրամադրվող 50 հազար դրամ աջակցության դիմումները։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից՝ նշելով, որ այս նպատակով անհրաժեշտ է հետևել նշված քայլերին՝

ՔԱՅԼ 1․ Անհրաժեշտ է մուտք գործել նշված հղումով։

ՔԱՅԼ 2․ «Անձնական տվյալներ» բաժնում նախ անհրաժեշտ է լրացնել հանրային ծառայությունների համարանիշը (սոցքարտի համարը), դրա բացակայութան դեպքում՝ անձնագրի, նույնականացման քարտի տվյալները։ Ապա պետք է նշել շահառուի անունը, ազգանունը և սեղմել կանաչով նշված կոճակը՝ անձնական տվյալների նույնականացման համար։ Եթե տվյալ անձը բավարարում է ծրագրի պարտադիր պայմաններին, ապա համակարգն ինքնաշխատ եղանակով կնույնականացնի դիմումատուի տվյալները։

ՔԱՅԼ 3․ Այնուհետև անհրաժեշտ է մուտքագրել հեռախոսի համարը, և էլեկտրոնային փոստի հասցեն․ «Անձը հաստատող փաստաթղթի տվյալներ» դաշտում փաստաթղթի տեսակը ու համարը կարտացոլվի ինքնաշխատ եղանակով։

ՔԱՅԼ 4․ «Փաստացի բնակության հասցե» հատվածում անհրաժեշտ է նշել մարզը, համայնքը, բնակավայրը, փողոցը, կառույցի տեսակը (առանձնատուն, բնակարան, այլ) կառույցի համարը․ ըստ անհրաժեշտության՝ բնակարանի համարը և փոստային դասիչը։

ՔԱՅԼ 5․ «Բանկի ընտրություն» հատվածում անհրաժեշտ է նշել՝ ունեք արդյոք քարտային հաշիվ, թե ոչ։ «Այո» արժեքի դեպքում անհրաժեշտ է ընտրել Ձեզ սպասարկող բանկը և լրացնել քարտի վրա գրված 16 նիշը։ 75 տարին լրացած, ինչպես նաև առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, ովքեր առայժմ չունեն քարտային հաշիվ, կարող են լրացնել դիմումը՝ նշելով նախընտրելի բանկը, որտեղ կցանկանան ունենալ հաշիվ։

ՔԱՅԼ 6․ Անհրաժեշտ է նշել՝ ունեք արդյոք անչափահաս երեխաներ, թե ոչ։

ՔԱՅԼ 7։ Հաջորդ էջում անհրաժեշտ է լրացնել անչափահասի տվյալները։ Այնուհետև անհրաժեշտ է նշել ազգակցական կապը Ձեր նկատմամբ։ Ըստ անհրաժեշտության՝ համակարգը կառաջարկի «կցել փաստաթուղթ» կոճակը, որտեղ պետք է կցել երեխայի ծննդյան վկայականը, խնամակալության կամ հոգաբարձության դեպքում՝ այդ մասին հավաստող փաստաթուղթը։ Եթե դիմումատուն չի հանդիսանում երեխայի ծնողը, խնամակալը կամ հոգաբարձուն, ապա դիմումը չի հաստատվի։

ՔԱՅԼ 8։ Անհրաժեշտ է սեղմել «Համաձայն եմ» կոճակը, եթե ցանկանում եք տալ համաձայնություն Ձեր բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների չափը 2023 թ․ հոկտեմբերի 2-ի դրությամբ՝ 2 մլն դրամը չգերազանցելու վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար։

ՔԱՅԼ 9։ Դիմումին ընթացք տալու համար պարտադիր է ընտրել «Համաձայն եմ» կամ «Համաձայն չեմ» տարբերակներից որևէ մեկը հետևյալ հարցի համար՝ «Համաձայն եմ ներկայացված տվյալները տրամադրել ԱՍՀՆ հետ համագործակցող երրորդ կողմին՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցություն ստանալու նպատակով»։

ՔԱՅԼ 10․ «ՀԱՍՏԱՏՈՒՄ» կոճակ

Դիմումը հաջողությամբ մուտքագրելուց հետո կնշվի, որ դիմումը հաջողությամբ ընդունվել է և էկրանին կերևա դիմումի համարը։

ԿԱՐԵՎՈՐ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ

▪️ *-ով նշված դաշտերում տվյալների մուտքագրումը պարտադիր է,

▪️ նույնականացման տվյալներն անհրաժեշտ է լրացնել անձը հաստատող փաստաթղթի տվյալներին համապատասխան,

▪️ աջակցությանը դիմելու համար պարտադիր է ունենալ քարտային հաշիվ (հակառակ դեպքում ՝ Ձեր դիմումը կմերժվի),

▪️ 75 տարին լրացած, ինչպես նաև առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, ովքեր չունեն քարտային հաշիվ, կարող են լրացնել դիմումը՝ ցանկից ընտրելով նախընտրելի բանկը, որտեղ կցանկանան ունենան հաշիվ,

▪️ յուրաքանչյուր չափահաս անձ պետք է լրացնի առանձին դիմում, իսկ անչափահասի դեպքում դիմումը պետք է լրացվի ծնողներից մեկի (կամ խնամակալի կամ հոգաբարձուի) կողմից։