Ում՝ ում Հայկիս նվիրվածությանը Նիկոլը չպիտի տենց պատասխաներ. Զարեհ Սարգսյանի տրտունջը. «Իրավունք»Ի դեպ, ինքն է զանգում. ճեպազրույցի ժամանակ Հաջիևը զանգեց Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Ընդդիմության հանդեպ դաժան տեռոր է կիրառվել․ «Հրապարակ»Ժամը 10:00-17:00-ը լույս չի լինի շատ հասցեներում«Без пяти минут կաթողիկոս եմ, բան չմնաց». Կճոյանը ոգևորված է. «Իրավունք»Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»Վերադառնում են կառուցողական փուլ. «Հրապարակ»«Մի «պրապուսկատ»՝ սաղ թիմն ա պատասխան տալու». «Իրավունք»Ալբանիայում ցուցարարները ներխուժել են էկոնոմիկայի նախարարության շենք և ջարդուփշուր արել այն1500 հոգանոց սեւ ցուցակ կա․ «Հրապարակ»Կապանում իրավիճակը թեժանում է. իշխանությունը «պլան» ունի. «Ժողովուրդ»Նորից ուսուցիչ է ձերբակալվել. «Հրապարակ»Բաքվում Հանդիպել են Ֆիդանն ու ԲայրամովըԶելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՍերգեյ Լավրովը Բաքվում խոսել է TRIPP-ի մասինՌուբինյանը պատվիրակություն է գործուղում Սանկտ ՊետերբուրգՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Խաչատուրյանը և Զանզիբարի նախագահը քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտներըԱնդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներինՏաջիկստանի նախագահ Ռահմոնը կմասնակցի COP17-ին, նրան դիմավորեցին Փաշինյանն ու Խաչատուրյանը (տեսանյութ)Կրեմլը պատասխանել է Զելենսկու՝ Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները վերսկսելու մասին հայտարարությանըԿառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը առաջնահերթություն է․ ՓաշինյանՏաջիկստանի նախագահը ժամանեց ՀայաստանՕմանի ծոցում լցանավ է հրդեհվել, որը փորձել էր անցնել արգելված գոտով՝ անջատած հետևման համակարգով
Մամուլ

Զոհ կա՝ մեղավորներ չկան․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ 

«Երևանի պետական համալսարանում նոյեմբերի 17-ի առավոտը բացվեց ողբերգությամբ․ բուհում հրդեհի բռնկումով պայթյուն էր տեղի ունեցել։ Ժամը 10-ի սահմաններում համալսարանի քիմիայի ֆակուլտետի նկուղային հարկի պոմպակայանի համար նախատեսված սենյակում, որը ԵՊՀ կանաչապատման բաժնի աշխատակիցների համար որպես հանդերձարան կամ պահեստ էր ծառայում, հայտնաբերվեց ԵՊՀ տնտեսական բաժնի 73-ամյա աշխատակցի դին, և 3 քաղաքացի վիրավորվեցին, որոնցից մեկը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվեց վերակենդանացման բաժանմունք։ 

Հրդեհի բռնկումով պայթյունի վերաբերյալ պաշտոնական պարզաբանումները տարակուսանքի տեղիք տվեցին։ Ըստ ներքին գործերի նախարարության՝ տեղում իրականացվել է հետախուզում. օդում վտանգավոր գազեր չեն հայտնաբերվել։ Սակայն Այրվածքաբանական ազգային կենտրոն տեղափոխված 2 քաղաքացու մոտ ախտորոշվել է «պոլիտրավմա, քիմիական այրվածք», ինչը նշանակում է, որ պայթյունն առաջացել է կա՛մ գազից, կա՛մ քիմիական նյութերի պայթյունից։ Դեպքի վայրում մի քանի ժամ իրականացրած քննչական գործողություններից հետո վարույթն իրականացնող մարմինը քրեական վարույթ նախաձեռնեց՝ աշխատանքի անվտանգության և հակահրդեհային կանոնները խախտելու հոդվածներով։ Քննչական կոմիտեից հրդեհի պատճառների մասին ոչինչ չեն հայտնում։ Պարզ չէ, թե ինչպես են տուժածները քիմիական այրվածք ստացել, եթե պայթյունի սենյակում վտանգավոր գազեր չեն հայտնաբերվել։ 

Մինչ իրավապահները փորձում էին հասկանալ ողբերգական դեպքի պատճառները, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում ցավակցության և ներողության փոխարեն շնորհավորական ուղերձ տեղադրեց՝ ուսանողների միջազգային օրվա առթիվ։ Ռեկտորը հետո էլ չանդրադարձավ իր ղեկավարած բուհում կատարված ողբերգությանը։ 

Իսկ Երևանի պետական համալսարանից, դեպքից կարճ ժամանակ անց, հայտարարեցին, որ նախնական վարկածով պայթյունն առաջացել է հոսանքի տատանումից, սակայն ժամեր անց պաշտոնական գրառմամբ իրենք իրենց ուղղեցին՝ «պատճառը դեռևս հայտնի չէ»:

Անանուն մնալու պայմանով՝ համալսարանի աշխատակիցներից մեկը մեզ ասաց, որ մահվան ելքով պայթյունի պատճառը, ըստ ամենայնի, գազի արտահոսքն է եղել․ «Համալսարանում աշխատողները գիտեն, որ այստեղ չեն պահպանվում անվտանգության տարրական կանոնները։ Տեսչական մարմնից ստուգում կատարվել է, Աստված գիտի, թե երբ»։

Դեպքի վայրում ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկան Տարիել Ղոչիկյանը նախ նշեց, որ ինքը տեղյակ չէ, թե ինչ է կատարվել նկուղում, քանի որ ֆակուլտետում պահակ չի աշխատում։ Ասաց, որ նկուղը կանաչապատման բաժնի աշխատակիցների համար որպես հանդերձարան է ծառայել. «Վիրավորները կանաչապատման բաժնի բանվորներ են եղել, որոնք նկուղում ամեն օր իրենց հագուստները փոխում են, գործիքները վերցնում ու դուրս գալիս աշխատանքի»։ Պարզվեց, որ քիմիայի ֆակուլտետի դեկանն էլ համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի պես տոնական տրամադրություն ունի։ Հնարավո՞ր է, որ պայթյունը քիմիական փորձարկման հետևանքով է եղել։ Մեր հարցին ի պատասխան՝ Ղոչիկյանը սկսեց անեկդոտ պատմել․ «Լսեք, մի հատ անեկդոտ կա, որ բերդում նստած բիձեն ասում է՝ ես մուտիլովշչիկ եմ։ Գիտե՞ս էդ անեկդոտը»։ Ի պատասխան՝ լրագրողները հիշեցին, որ դժբախտ պատահարի հետևանքով մեկ զոհ ու երեք վիրավոր կա։ 

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից փորձեցինք ճշտել, թե վերջին անգամ երբ են համալսարանում ստուգումներ անցկացրել, արդյո՞ք պահպանվել են հրդեհային անվտանգության կանոնները, ի վերջո, ի՞նչը կարող էր պայթյունի պատճառ դառնալ։ Տեսչական մարմնից առաջարկեցին հարցերը գրավոր ուղարկել։ Ի դեպ, ԵՊՀ-ից տեղեկացանք, որ քիմիայի ֆակուլտետում, գուցե նաև մյուս ֆակուլտետներում, օդափոխության համակարգ չի գործում, քիմիականում մշտապես ծանր օդ է կանգնած, որովհետև քիմիական տարբեր նյութերի՝ թթուների, ռեագենտների հետ գործ ունեն և լաբորատորիաներում փորձեր են անում։

Մեզ ասացին, որ ինչ-որ լսարաններում անգամ դռների վրա անցքեր են բացել, որ օդափոխություն ապահովեն։ Ցավոք, մեր այցելության պահին թույլ չտվեցին, որ բարձրանանք ֆակուլտետ և մեր աչքով համոզվենք դրանում։

Չոտնահարելով անձանց անմեղութան կանխավարկածը՝ հույս ունենք, որ այս գործն էլ «ծածկադմփոց» չի արվի, ինչպես արվեց տասնյակ քաղաքացիների կյանք խլած «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթյունի կամ Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհի գործով։ Իսկ համացանցում մարդիկ պահանջում էին ԵՊՀ ռեկտորի հրաժարականը, ով պատշաճ հսկողություն չի ապահովել անվտանգության կանոնները պահպանելու հարցում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։