Ստամբուլում տարեց հայ զույգի տունը թալանելու ու ամուսնուն սպանելու մեջ կասկածվողները ՀՀ քաղաքացիներ են
Ստամբուլի Շիշլի թաղամասում անցյալ շաբաթ տարեց հայ զույգի կողոպտած, 85-ամյա Հակոբ Դեմիրջիին սպանած, նրա կնոջը՝ Սեդա Դեմիրջիին ծանր վիրավորում հասցրած հանցավոր խմբավորման անդամները հայեր են: Այսպիսի տեղեկատվություն է տարածել թուրքական Sabah պարբերականի կայքը։
Հիշեցնենք, որ ըստ տարածված տեղեկությունների հայ ամուսինների տնից 1 մլն թուրքական լիրա արժողությամբ զարդեր և գումար հափշտակած խումբը ձերբակալվել է Տրապիզոնում՝ հանցագործությունից 4 օր անց։
Նախնական վարկածով՝ կողոպուտի նախաձեռնողը եղել է Դեմիրջիների տանն աշխատող հայ կինը։ Նա զանգահարել է Հայաստանում գտնվող իր ազգականներին ու կազմակերպվել է կողոպուտը:
Նշվում է, որ ձերբակալված կասկածյալներից 5-ը կանայք են՝ հիմնականում ՀՀ քաղաքացիներ։ Կասկածյալներն են՝ Արթուր Ա., Սերգեյ Մ., Արամ Հ., Մարիաննա Ե., Քրիստինե Մ., ինչպես նաև ազգությամբ հայ Թուրքիայի քաղաքացիներ Լիդա Բ., Նարգիզ Մ., Արմինե Մ.։
Newspress.am-ի հետ զրուցում ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը ասաց, որ այս պահին տարածված տեղեկատվությունը ճշգտվում է, բայց խնդիրն այն է, որ լիարժեք տեղեկատվություն ստանալ հնարվոր չէ, պարզ պատճառով ՝ Թուքիայի հետ ոչ դիվանագիտական եւ ոչ էլ հյուպատոսական հարաբերություններ չկան: