Մոսկվայի կենտրոնում կրակոցներ են արձակել
Մոսկվայի կենտրոնում՝ բանկի մոտ, անհայտ անձինք կրակոցներ են արձակել, գրում է Известия-ն։
Նախնական տվյալներով՝ մեկ մարդ է տուժել։ Ընդհանուր առմամբ արձակվել է 8 կրակոց: Հրաձգությունից հետո տղամարդիկ ավտոմեքենայով դիմել են փախուստի՝ տանելով խոշոր չափի գումար: