Հովիկ Աղազարյանին ապտակելու համար կալանավորված տղամարդն ազատ կարձակվի
«Որդիմների կանչ» ՀԿ-ն տեղեկացնում է, որ այսօր դատավոր Անի Մարտիրոսյանը որոշեց չերկարաձգել նահատակված հերոս Լևոն Գալստյանի հոր` Արմեն Գալստյանի կալանքի ժամկետը։
ՀԿ-ի տարածած հայտարարության մեջ նաև ասվում է.
«Նա ազատ կարձակվի նոյեմբերի 21-ին։
Նիստը հետաձգվել է, քանի որ տուժող Հովիկ Աղազարյանը նիստին չէր ներկայացել։
Հույս ունենք դատավարության արդար վճռի կայացմանը»։