Կառավարությունը հրաժարվեց օգնել ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին
Կառավարության այսօրվա նիստի օրակարգից հանվեց ներդրումային ծրագրի շրջանակներում «Յուքոմ» ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին որոշման նախագիծը:
Որոշման նախագիծը կառավարության հավանությանը պետք է ներկայացներ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:
Գործադիրն այդ որոշմամբ պատրաստվում էր «Յուքոմ» ընկերությանը տալ 17 միլիարդ դրամի ապրանքների ներկրման համար հաշվարկված Ավելացված արժեքի հարկը երեք տարի անց մուծելու հնարավորություն, իսկ «Յուքոմը» պետք է կառուցեր 4G սերնդի ցանց եւ հզորացներ առակա 2G ու 3G ցանցը:
«Յուքոմ» ընկերությունը պաշտոնապես պատկանում է ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի մերձավորներին: