ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը ցավակցել է ԵՊՀ-ում տեղի ունեցած արտակարգ պատահարի առնչությամբ (ֆոտո)
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան անունից ցավակցում է այսօր ԵՊՀ-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով գրանցված ողբերգական մահվան կապակցությամբ և շուտափույթ ապաքինում մաղթել վնասվածք ստացածներին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջից:
Հիշեցնենք, որ ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի նկուղային հարկում` պոմպակայանի համար նախատեսված սենյակում, այսօր առավոտյան պայթյուն է տեղի ունեցել, որից հետո հրդեհ է բռնկվել։ Սենյակը ծառայել է որպես այգեգործների համար հանդերձարան, գործիքների պահման վայր։ Պայթյունի հետևանքով 1 մարդ մահացել է, 3-ը` տուժել։ Տուժածներից 1-ը պարեկային ծառայության աշխատակից է, մյուսները` կանաչապատման բաժնի աշխատակիցներ։