Իսրայելի և «ՀԱՄԱՍ» -ի միջև եռօրյա հրադադարի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել․ լրատվամիջոցներ
Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժումը և Իսրայելի իշխանությունները պայմանավորվել են Գազայի հատվածում եռօրյա զինադադարի շուրջ։ Այս մասին հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը։
Նշվում է նաև, որ իսրայելական կողմը հավանություն է տվել սահմանափակ քանակությամբ վառելիքի տեղափոխմանը ՄԱԿ-ի վերահսկողության տակ գտնվող պաղեստինյան անկլավ։