ՌԴ-ում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպման վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություն դեռ չկա․ ՌԴ-ում ՀՀ դեսպան
Երևանը քննարկում է ՌԴ-ում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում անցկացնելու ռուսական կողմի առաջարկը, սակայն կոնկրետ պայմանավորվածություններ դեռ չկան: «Интерфакс»-ին ասել է ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանը։
«Կան տարբեր առաջարկներ, քննարկումներ, բայց կոնկրետ պայմանավորվածություններ դեռ չկան, քանի որ աշխատանքային գրաֆիկի հետ կապված դժվարություններ են առաջանում, հետևաբար, այստեղ խնդիրներ չկան: Կա միայն տեխնիկական պայմանավորվածություն։ Հայկական կողմը ոչ մի առաջարկից չի հրաժարվում, աշխատանքներ են տարվում»,- ասել է Հարությունյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային մշակութային ֆորումի շրջանակներում՝ պատասխանելով գործակալության համապատասխան հարցին։