Ուկրաինական զորքերը ստիպված կլինեն նահանջել․ Զելենսկի. Bloomberg
Վլադիմիր Զելենսկին խոստովանել է, որ եթե արևմտյան երկրները դադարեն Կիևին օգնելու, ուկրաինական զորքերը ստիպված կլինեն նահանջել։ Այս մասին գրում է Bloomberg-ը։
Նա նշել է, որ Արևմուտքի ուշադրությունը պաղեստինա-իսրայելական հակամարտության վրա շեղվելու պատճառով դանդաղել է ուկրաինացի զինվորականներին արկերի և այլ օգնության մատակարարումը։ Մասնավորապես, Ուկրաինայի զինված ուժերն սկսել են ստանալ ավելի քիչ 155 մմ տրամաչափի արկեր։ Սակայն Զելենսկին վստահեցրել է, որ աշխատում է այս հարցի լուծման վրա։
Մինչ այս Զելենսկին հանդիպել է Ուկրաինայի տնտեսական վերականգնման հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Պենի Պրիցկերի հետ։ Ըստ ԶԼՄ-ների՝ բանակցությունների ընթացքում քննարկվել են Կիևին ամերիկյան օգնության հետ կապված հարցեր։
Ինչպես նշում է թերթը, երկխոսության շրջանակներում Պրիցկերը Զելենսկիին առաջարկել է, որ ժամանակի որոշակի պահին Վաշինգտոնի աջակցությունը դադարեցնելու վտանգ կա։ Հրատարակության աղբյուրները պնդում են, որ ԱՄՆ հատուկ ներկայացուցիչը քննարկել է նման սցենարով Ուկրաինայի տնտեսության կայունությունը պահպանելուն ուղղված քայլերի անհրաժեշտությունը։