Մեր ադրբեջանցի եղբայրներն օրեցօր ուժեղանում են․ Թուրքիայի ՊՆ
Մեր ադրբեջանցի եղբայրները, ովքեր 35 տարի առաջ եռանդով քայլեցին դեպի անկախություն, այսօր նույն ոգով ազատագրեցին Ղարաբաղն «օկուպացիայից»։ Այս մասին գրում է APA գործակալությունը, հղում տալով Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության՝ նոյեմբերի 17-ին Ազգային վերածննդի օրվան նվիրված «X» հարթակում հրապարակված հրապարակման մեջ։
«Մեր եղբայրները, օրեցօր ավելի ուժեղանալով, նշում են ազգային վերածննդի օրը»,- ասվում է հրատարակության մեջ։